Բայդենի կինը չար կատակ է խաղացել լրագրողների գլխին
ԺամանցԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ապրիլի 1-ին խաղարկել է մամուլի ներկայացուցիչներին՝ Կալիֆոռնիայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ բորտուղեկցորդուհի ձևանալով, հաղորդում է NBC-ն:
Սնունդ մատուցելու ընթացքում Ջիլը հայտնվել է սև կեղծամով և պաղպաղակ բաժանել ցանկացողներին:
Լրագրողների խոսքով՝ բորտուղեկցորդուհու կերպարի մեջ ոչ ոք չի ճանաչել ամերիկացի առաջնորդի կնոջը: Քիչ անց վերադառնալով առանց կեղծամի՝ Ջիլ Բայդենը բացականչել է. «Շնորհավոր ապրիլի 1-ը»: Ինչպես հայտնում է NBC- ն, առաջին տիկնոջը հաջողվել է նույնիսկ խաղարկել իր օգնականներին: