Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Հայաստանում կկառուցվի կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք

Society

Ապրիլի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Աբովյանհամայնք՝ տեղում ծանոթանալու «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակում արտադրական ազատ գոտու ստեղծման և կայուն համայնքի հիմնադրման ծրագրերին,ինչպես նաև քննարկելու համագործակցության շրջանակները։  

Այս մասին հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աբովյանի քաղաքապետարանում, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ներկայությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հայփրոսփեքթ»ՓԲԸ-ի տնօրեն, «Կառուցիր Հայաստան» ծրագրի համակարգող Սևակ Արծրունին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Հայփրոսփեքթ»ՓԲԸ միջև փոխըմբռնման հուշագիր «Հայաստանում կայուն համայնքաշինության և «Կառուցիր Հայաստան» ծրագրի իրագործման խրախուսման մասին»։

Վահան Քերոբյանն իր խոսքում նշել է, որ հուշագրով էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է իր աջակցությունը ցուցաբերել, որպեսզի «Հայփրոսփեքթ»ՓԲ ընկերությունը կառուցի մեծ արդյունաբերական և բնակելի համալիր, որտեղ պետք է հանգրվանեն բազմաթիվ բիզնեսներ, կրթական հաստատություններ և մարդիկ։ Էկոնոմիկայի նախարարը ծրագիրը շատ առաջադեմ է համարել և խնդրել է Սևակ Արծրունուն հակիրճ ներկայացնել այն։

Սևակ Արծրունին  տեղեկացրել է, որ ծրագիրը գտնվում է մեկնարկային փուլում․ արդեն ձեռք է բերվել հողի զգալի մասը՝ մոտ 70 հա,  և մեկնարկել է լոգիստիկ աշխատանքը՝ կառուցվում են գրասենյակներ, սկսվել են հողային աշխատանքները և շինարարական բազայի տեղադրումը, որից հետո, ինչպես նախատեսվել է,անմիջապես սկսվելու են արտադրական գոտու հողային աշխատանքները։ 
Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները։Ներկա դրությամբ 6 մլն դոլարի ներդրում է կատարվել ծրագրի մեջ։ Մինչև տարեվերջ ներդրումները կգնահատվեն 20-ից մինչև 30 մլն դոլար։ Ընդհանուր ծրագրի արժեքը, նախնական հաշվարկներով, կկազմի մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար։

Սևակ Արծրունին գոհունակությամբ նշել է, որ երկու ամիս առաջ Աբովյանի քաղաքապետի հետ մշակել և ստորագրել են հուշագիր և ինքն ուրախ է, որ այսօր հուշագիր ստորագրվեց նաև էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ չափազանց կարևորում է ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ կառավարության և համայնքի մասնակցությունն ու աջակցությունը։

«Սա, անշուշտ, բիզնես է, բնականաբար, կա շահույթ հետապնդելու տրամադրություն, բայց մենք սա համարում ենք նաև հայրենիքի համար կարևոր գործ, որովհետև մեր վերջին նպատակը նաև հայրենադարձությունն է, և մենք  գիտենք, որ այս երկիրը կարելի է հզորացնել 10 մլն հայերի միջոցներով, եթե ճիշտ կազմակերպենք։ Շնորհակալ ենք, որ այսօր հասել ենք այս արդյունքին և պիտի կարողանանք ունենալ այս ձևաչափը», - իր խոսքը եզրափակել է Սևակ Արծրունին։

Այնուհետև Սևակ Արծրունին էկոնոմիկայի նախարարին, Կոտայքի մարզպետին և Աբովյանի քաղաքապետին ուղեկցել է շինարարական հրապարակ և տեղում ներկայացրել ընթացող աշխատանքները։  
«Հայփրոսփեքթ» նախագիծն իր առջև խնդիր է դրել ծրագրով նախատեսված գործընթացներում աշխատակիցների ներգրավման ժամանակ առաջնահերթություն տալ պատերազմի մասնակից, հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նաև զոհված ազատամարտիկների կանանց։ Մայիսից նախատեսվում է նրանց աշխատանքի ընդունման գործընթացն ըստ անհրաժեշտության։ Նախապատվությունը տրվելու է Աբովյան համայնքի և շրջակա գյուղերի բնակիչներին։

«Հայփրոսփեքթ»համայնքը լինելու է տարածաշրջանում առաջին բնապահպանական, էներգետիկ, տնտեսական և այլ առումներով կայուն համայնքը, որը կառուցվելու է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքների հատվածում՝ Աբովյան քաղաքի երկաթգծի կայարանից մինչև Երևան-Սևան ավտոմայրուղին տարածվող մոտ 100 հա հողատարածքի վրա։ Նախագծի նպատակն է՝ կառուցել կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք,որի շուրջ կձևավորվի արտադրական և նոր տեխնոլոգւական կենտրոնների ու դրանց հարևանությամբ գտնվող բնակելի և հասարակական տարածքների ցանց։ Այս ցանցի շուրջ՝  Հայաստանի ամբողջ տարածքում  կձևավորվեն երկրի շարունակական զարգացման կայուն պայմաններ, իսկ կայուն, նորարարական տեխնոլոգիաները տեղական աշխատաշուկայում կստեղծեն նոր աշխատատեղեր։ 

Նախատեսվում է, որ համայնքն իր մեջ կներառի«Հայզոն»արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի), «Հայզոն» մաքսային պահեստների գոտի, «Հայթեք պարկ» բարձր տեխնոլոգիաների հետազոտական և զարգացման կենտրոն, «Հայռանչ»գյուղատնտեսության հետազոտական և զարգացման կենտրոն, բնակելի թաղամաս՝ մինչև 10000 բնակչի համար, կրթական և առողջապահական հատվածներ, կանաչապատ գոտիներ։ 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular