Կոմանդոսը մարդու եւ հերոսի ամենալավ օրինակն էր․ Արարատ Միրզոյան
ՔաղաքականՈղջ հայության համար Կոմանդոսը մեծ զորահրամանատար էր եւ հերոս։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Նա իր մեծ ավանդն է ներդրել Արցախի ազատագրման գործում, Արցախյան պատերազմում եւ բոլորի՝ զինվորների, սպայական կազմի, քաղաքացիների համար մարդու եւ հերոսի ամենալավ օրինակն էր»,- նշեց Միրզոյանը։