Արա Այվազյանը հանդիպել է Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ
Արտաքին ՔաղաքականԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախարար Այվազյանը հանդիպում անցկացրեց Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի էջից:
Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Նիստի քննարկման առանցքում էին ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին և մի շարք ոլորտային ծրագրերին առնչվող հարցեր: