Ռուբեն Աղանբեկյանը լքում է մոսկովյան բորսայի նախագահի պաշտոնը
ՌուսաստանՌուբեն Աղանբեկյանը սեպտեմբերի 25-ից դադարեցնում է իր աշխատանքները մոսկովյան բորսայի նախագահի պաշտոնում՝ այլ ընկերություն տեղափոխվելու պատճառաբանությամբ։ Այդ մասին ասվում է բորսայի տարածած հաղորդագրությունում։
«Ինձ լավ առաջարկ է արվել և ես ընդունել եմ այն։ Ես մնում եմ շուկայում, բայց այլ ընկերությունում ու այլ առաքելությամբ ու միշտ ուրախ եմ բորսայի հետ համագործակցության համար»,-մեկնաբանել է Ռուբեն Աղանբեկյանը։
Ռուբեն Աղանբեկյանը ընկերությունում աշխատում էր 2010 թվականից։ Նամակում նշվում է, որ րա ղեկավարության տարիներին մի շարք կարևորագույն նախագծեր են իրականացվել։