«Բավարիան» հետաքրքրված է Կվարացխելիով
ՍպորտՄյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Կազանի «Ռուբինի» և Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խվիչի Կվարացխելիով, հայտնում է Express.de-ն: Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը նախատեսում է էլ ավելի երիտասարդացնել կազմը՝ առանց որակը կորցնելու, իսկ 20-ամյա կիսապաշտպանը «Բավարիան» ուժեղացնելու տարբերակներից մեկն է:
Այս մրցաշրջանում Կվարացխելին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում «Ռուբինի» կազմում, որոնցում նա խփել է երեք գոլ: 2022 թվականի մարտի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կվարացխելին խփել է երկու գնդակ՝ համապատասխանաբար հարվածելով Իսպանիայի և Հունաստանի ազգային հավաքականների դարպասներին: