Հայտնի է «Նեպոսեդի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի 14-ամյա որդու մահվան պատճառը (լուսանկար)
Emergency CaseՌուսական «Նեպոսեդի» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի 14-ամյա որդին ապրիլի 3-ին մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի իրենց տան լուսամուտից սայթաքել ու ցած է ընկել, ինչի արդյունքում` մահացել է, հայտնել է ստուդիայի PR տնօրեն Պետրո Շեշկեևը։ Ռուսաստանի քննչական կոմիտեի Սոլնեչնոգորսկի քննչական վարչությունը ստուգում է 14-ամյա տղայի մահը` սեփական տան լուսամուտից ընկնելու արդյունքում», - այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչը: Նախնական տվյալներով՝ նա լուսանկարվելիս ընկել է տան երրորդ հարկի լուսամուտից։ Աղբյուրը նշել է, որ հանգուցյալի ընտանիքը և ինքը` երեխան, դրականորեն են բնութագրվում: Ավելի ուշ ստուդիայի PR- տնօրեն Պետրո Շեքսեևը հայտնել է, որ շաբաթ երեկոյան 14-ամյա դեռահասը բարձրացել է գյուղական տան տանիք, որտեղ նա, հավանաբար, սայթաքել է և ընկել: Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեկոյան ժամը 23-ի սահմաններում: «Դեռահասը երրորդ հարկի իր սենյակում է եղել, երբ տատիկը բարձրացել է նրան բարի գիշեր ասելու և տեսել, որ պատուհանը բաց է: Հավանաբար, դեռահասը բարձրացել է տանիք և այնտեղ կամ հնարքներ, կամ սելֆի արել, կամ ինչ-որ այլ բան, և, ըստ երեւույթին, սայթաքել և ընկել է», - ասել է նա:
Շեքսեևը նաև նշել է, որ ողբերգության հետ կապված, ամենայն հավանականությամբ, ստուդիայի 30-ամյակի տոնակատարությունը չեղյալ կհայտարարվի: «Մենք պետք է նշեինք տարեդարձը ապրիլի 12-ին, բայց, ըստ ամենայնի, բոլոր տոնակատարությունները կչեղարկվեն», - ավելացրել է Շեքսեևը: