Ավելի քան 20 արքայական մումիա տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության նոր ազգային թանգարան (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՄի քանի տասնամյակ Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ազգային թանգարանում պահվող քսաներկու թագավորական մումիա հանդիսավոր կերպով տեղափոխվեցին Հին Ֆուստատի Եգիպտական քաղաքակրթության նոր ազգային թանգարան։ Արարողությունը ստացել է «Փարավոնների ոսկե շքերթ» անվանումը։
Արքայական պատիվներով մումիաներով սարկոֆագները, որոնց տարիքը գերազանցում է 3 հազարը, տեղափոխվեցին «արևային մարտակառքերի» վերածված բաց բեռնատարներով` ձիավորների ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր մեքենայի վրա գրված էր թագավորական անձի անունը, ում մումիաները տեղափոխվում էին դրանց մեջ: XVII, XVIII, XIX և XX դինաստիաների 18 փարավոնների և չորս թագուհիների մումիաները տեղափոխվեցին նոր «բնակության վայր»: Նրանց թվում էին Հին Եգիպտոսի ամենահայտնի կառավարիչը` Ռամզես II-ը։ «Փարավոնների ոսկե շքերթի» առթիվ Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարանում կազմակերպվեց լայնամասշտաբ համերգ: Թանգարանը վերանորոգումից հետո պաշտոնապես բացվեց ապրիլի 4-ին, բայց հասարակության համար մումիաները հասանելի կլինեն ավելի ուշ: Տեղափոխելուց հետո արքայական մնացորդները կտեղադրվեն թթվածնից զուրկ ազոտային պալատներում, որտեղ դրանք պաշտպանված կլինեն խոնավությունից, բորբոսից, մանրէներից և միջատներից:
Եգիպտոսի համար այս կարևոր մշակութային իրադարձությունը լուսաբանել են 400 տեղական և օտարերկրյա լրագրողներ։