«Մանդատը վերցնելու եմ». Սուրեն Գրիգորյանին կփոխարինի ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը
ՔաղաքականԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանին կփոխարինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վահագն Ալեքսանյանը. «Ցուցակով հաջորդը ես եմ, և, այո՛, մանդատը վերցնելու եմ»,- նշեց նա:
«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Սուրեն Գրիգորյանին հաջորդում էր Միսաք Բաբաջանյանը, որն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաբացարկ է ներկայացրել, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր գրանցումն արդեն ուժը կորցրած է ճանաչել։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին, Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ ԱԺ նախագահն այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ Սուրեն Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է Արդարադատության նախարարի տեղակալ։