Մեր վարկանիշը բարձր է. Մակունց
ПолитическиеԻնձ համար առնվազն ակնհայտ է, թե ով է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, բայց ուզում եմ նշել, որ վերջնական որոշումը կայացնելու է ՔՊ կուսակցության վարչությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է ցուցակի մյուս համարներին, Մակունցն ասաց, որ դրան չեն անդրադառնալու մայիս ամսից շուտ. «Այդ ժամանակ նաև կմշակենք մեխանիզմը, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու ցանկը»,-ասաց նա՝ չբացառելով, որ կլինեն նոր անուններ:
«Կան հրապարակված սոցիոլոգիական հարցումներ կան կազմակերպություններ, որոնք գերադասում են չհրապարակել իրենց հարցումները, ինչպես քաղաքական դաշտի բոլոր ուժերը, մենք ևս հետևում ենք բոլոր նմանատիպ հարցումների»,- նշեց Լիլիթ Մակունցը՝ հաստատելով, որ իրենց վարկանիշը բարձր է: