Թուրքիայի հետ հարաբերության վերանայման հիմք կարող է լինել Թուրքիայի թշնամական մոտեցման վերանայումը. Մակունց
ՔաղաքականԵս կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը հզորացնելու, ուժեղացնելու մեր պետականությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ մեր վերաբերմունքին:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Մակունցը հայտարարեց, որ որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն, նման բան չի հնչել: Իսկ հարցին, թե ինչպիսին պետք է լինեն հայ-թուրքական հարաբերությունները, Մակունցը պատասխանեց. «Գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, կամ եթե կուզեք՝ թշնամական վերաբերմունք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»: