ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանումը՝ «բրենդային ֆիրմայի ձվեր» արտահայտության մասին
Այսօր՝ «Ազատություն» ռ/կ-ի եթերում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում արած իր արտահայտությանը, թե 200 դրամով վաճառվող ձվերը «բրենդային ֆիրմայի ձվեր են»:
Նշենք, որ այս արտահայտությունը լայն քննարկումների և հումորների առիթ դարձավ համացանցում:
«Բրենդ նշանակում է ձեռնարկատիրության ապրանքանիշ և գաղտնիք չէ, որ բոլոր ֆիրմաները ունեն իրենց ապրանքանիշները: Որպեսզի կոնկրետ ֆիրմայի անունը չնշեմ, հարցազրույցի ժամանակ ասել եմ՝ ինչ-որ ֆիրմայի բրենդ ...: Բրենդային ֆիրմայի ձու ասելով դա չի նշանակում, որ բրենդը դա գովասանքի խոսք է, դա ընդամենը ապրանքանիշ է»,- ասել է Գեղամ Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: