Քոչարյանը և Պուտինը հանդիպում ունեցե՞լ են
PoliticalԱռաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե հանդիպե՞լ է Պուտինի հետ՝ հաշվի առնելով, որ նրանք ընկերներ են, ասաց, որ չեն հանդիպել։
«Չեք հանդիպել, և ոչինչ չեք քննարկել»,- ասաց Վլադիմիր Պոզները, ինչին ի պատասխան Քոչարյանը հավելեց. «Եվ ոչինչ չեք քննարկել»: Քոչարյանը ժպտաց, և չհամաձայնեց, որ ոչինչ չեն քննարկել, ապա ավելացրեց՝ «Եկեք թողնենք այդ հարցը»: