Եթե հանդիպեք Բարձրյալին, ի՞նչ կհարցնեիք. Պոզների հարցը` Քոչարյանին
ՔաղաքականԱռաջին ալիքի «Պոզներ» հաղորդման ավարտին ռուս լրագրող Վլադիմիր Պոզներն ավանդույթի համաձայն կարճ հարցեր է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
- Ի՞նչն եք համարում ձեր ձեռքբերումը:
- Իմ կարիերան:
- Ինչն ե՞ք ամենից թանկ գնահատում:
- Ընկերությունը:
- Եթե ոսկե ձկնիկ բռնեիք և այն ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլինեին այդ ցանկությունները:
- Կհրաժարվեի:
- Ի՞նչ թերություն եք ներում մարդկանց հեշտությամբ:
- Վախկոտություն:
- Ի՞նչ թերություն երբեք չեք ների:
- Դավաճանություն:
-Ո՞ր մարդկային հատկությունն եք ամենից բարձր գնահատում:
- Հավատարմություն:
- Սատանան Ձեզ անմահություն է առաջարկում, այն էլ առանց որևէ պայմանի, համաձայնում ե՞ք:
- Ոչ:
- Ձեր գլխավոր ո՞ւժը:
- Մխիթարանքը:
- Ձեր գլխավոր թուլությո՞ւնը:
- Այդպիսիք չկան, ավելի ճիշտ չեմ ուզում դրանք նշել, ես թշնամիներ ունեմ:
- Եթե հանդիպեք Բարձրյալին, ի՞նչ կհարցնեիք:
- Ինչո՞ւ էր ողջ կյանքում փորձությունների ենթարկում ինձ: