Գնդերեցները մասնակցել են ռազմական համալսարանում անցկացված դասընթացին
SocietyՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ապրիլի 2-ին ամփոփվել է գնդերեցների արտոնագրման երկշաբաթյա դասընթացը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը շնորհավորել են գնդերեցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հանձնել հավաստագրեր:
ա ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ արարողության ավարտին գնդերեցները մասնակցել են նաև ռազմական համասարանի տարածքում կազմակերպված ծառատունկին: