Անելու աշխատանքներ համարյա չկան, փլված հատվածներում մանր-մունր փոքր ծխացող հատվածներ են. Մանրամասներ «Սուրմալու»-ից
Общество«Սուրմալու» տոնավաճառում գիշերը ժամը 3-ի սահմաններում բռնկված հրդեհը մարվել է այսօր առավոտյան ժամը 8.39 րոպեին:
Երեւան քաղաքի փրկարարաական վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին հետհանգեցման աշխատանքներ են տարվում, ներգրավված են 4 միավոր հրշեջ տեխնիկա՝ իրենց անձնակազմով:
«Անելու աշխատանքներ համարյա չկան, փլված հատվածներում մանր-մունր փոքր ծխացող հատվածներ են»,-ասաց նա:
Հարցին, թե ինչը կարող է հրդեհի պատճառ եղած լինել, փոխգնդապետը նշեց, որ ինքը նման հարցերի չի կարող պատասխանել: