Մեր կրած վնասը շատ մեծ է, որովհետև հրդեհն էլ է խոշոր եղել. «Սուրմալու»-ի աշխատակից
SocietyՄեզ ոչ մեկը չի զանգահարել, մեր հարևաններն են մեզ հետ կապի դուրս եկել, որից հետո եկել ենք այստեղ: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցը, որի տաղավարը ևս հրդեհվել է:
«Երեկ, երբ աշխատանքից գնացինք տուն, ամեն ինչ կարգին էր, պատկերացում չունենք, թե ինչից կարող էր նման հրդեհ բռնկվել: Մեր կրած վնասը շատ մեծ է, որովհետև հրդեհն էլ է խոշոր եղել»,- ասաց տոնավաճառի աշխատակիցը:
Հարցին, թե քննարկել են արդյոք՝ կրած վնասը առևտրի տնօրինությունն է փոխհատուցելու, վերջինս ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, դա բավականին լուրջ հարց է:
Ներկա գտնվողներից մեկն էլ լրագրողներին պարզեց հրդեհից հալված կոպեկները. «Խանութ չկա, նայե՛ք, 2-հարկանի խանութը՝ մեջը լիքը ապրանքներով, վառվել է»,- ասաց նա:
Ինչպես հայտնել էինք քիչ առաջ, ապրիլի 6-ին՝ ժամը 03:07-ին, հրդեհ էր բռնկվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։