ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունները կախված չեն ընտրությունների արդյունքից. ՀՀ վարչապետ
ՔաղաքականՀայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները կախված չեն կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են և ծավալուն: Դրանք հիմնված են մեր ժողովուրդների պատմական մտերմության վրա: Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից»,- ասել է Փաշինյանը: