Դեմբելեի գոլը «Բարսելոնային» հաղթանակ բերեց «Վալյադոլիդի» նկատմամբ
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Վալյադոլիդին»: Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի թիմի: 90-րդ րոպեին գոլը խփեց Ուսման Դեմբելեն: 79-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Վալյադոլիդի» խաղացող Օսկար Պլանոն: «Բարսելոնան», վաստակած 65 միավորով, մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ «Ատլետիկոյից» մեկ միավորով հետ մնալով: «Վալյադոլիդը» 27 միավորով 16-րդն է: