Ես ուզում եմ ցույց տալ մեր երկրպագուներին, որ մենք դեռ պայքարում ենք․ Կլոպ
SportԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» հետ խաղից առաջ ասել է, որ ինքը խնդիր չի համարում այն փաստը, որ իր թիմը ֆավորիտ չէր:
Թիմերի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Մադրիդում:
«Ես ուզում եմ ցույց տալ մեր երկրպագուներին, որ մենք դեռ պայքարում ենք: Մենք ուզում ենք լավագույնը քաղել այս մրցաշրջանից: Վաղը մենք պետք է հետևենք «Ռեալին», որն այս պահին իսկապես լավն է: Եթե ինչ-որ մեկը գիտի, թե ինչպես հաղթել Չեմպիոնների լիգան, դա «Ռեալն» է: Այս մրցակիցը կազմակերպված պաշտպանություն է պահանջում, և մենք պետք է ցույց տանք, որ ճիշտ ուղու վրա ենք: Բոլորն ասում են, որ «Ռեալը» ֆավորիտն է, բայց մենք խնդիր չունենք մարտահրավերների հարցում», - ասել Կլոպը, մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
2018-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին»: