Արշակ Կարապետյանն ազատվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը։
Արշակ Կարապետյանը մարտի 1-ի գործով վկայություն տալուց հետո էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։