Երևանում բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է
Чрезвычайный случайԱյսօր՝ ապրիլի 6-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19:50-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցից դեպի Մուշավան (ժողովրդին հայտնի Շորբուլախ) տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Համբարձումյանի վարած Ford Mustang և 66-ամյա Գուրգեն Գրիգորյանի վարած թիվ 72 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է:
Փաստի առթիվ Ա. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ:
Այս պահին ГАЗель-ի վարորդի համար շտապօգնություն են կանչում դեպքի վայր, քանի որ նրա ինքնազգացողությունը կարծես թե վատացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Mustang-ը հայտնաբերվել է բախման վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ վարորդի կողմից առջևի անվահեծանը կոտրված վիճակում:
ГАЗель-ում էլ ուղևոր է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել: