Երևանում` COVID-19 սպասարկող ԲԿ-երից մեկում 72-ամյա պացիենտը պատուհանից նետվել է ցած
Чрезвычайный случайԵրևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել
են նրա դին:
Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար: