Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին»
СпортՉեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակչի խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթեց անգլիական «Լիվերպուլին»:
Երեքշաբթի օրը Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ դաշտի տերերի՝ Վինիսիուս Ջունիորի (27-րդ և 65-րդ րոպեներին) և Մարկո Ասենսիոյի (36֊րդ րոպեին) խփած գոլերով: «Կարմիրների» կազմից աչքի ընկավ Մոհամեդ Սալահը (51֊րդ րոպեին): Հարձակվող Կարիմ Բենզեման իր 108-րդ Չեմպիոնների լիգայի խաղն անցկացրեց «Ռեալի» կազմում և շրջանցեց Ռոբերտո Կառլոսին: Ընդհանուր ցուցակում ֆրանսիացին զբաղեցնում է չորրորդ տեղը, առաջատարը Իկեր Կասիլյասն է (150֊րդը):
Պատասխան հանդիպումը կկայանա Լիվերպուլում՝ ապրիլի 14-ին: