«Բորուսիայի» մարզիչը դժգոհ է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի արդյունքից
ՍպորտՖուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բորուսիան» ոչնչով չէր զիջում անգլիական «Մանչեսթեր Սիթիին», այնպես որ նրանք չեն կարող գոհ լինել խաղի արդյունքից։ Այս մասին ասել է դորտմունդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդին Թերզիչը։
Երեքշաբթի օրը «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 1-2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
«Մենք գիտեինք, որ մրցակիցները հաճախ երկար ժամանակով վերահսկում են գնդակը: Մենք ուզում էինք փորձել պարզել, թե որտեղ են նրանք դա անելու։ Սա հավասար մրցակիցների հանդիպում էր, այնպես որ, մենք հիասթափված ենք դրա վերջնական արդյունքից», - Թերզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Դորտմունդում՝ ապրիլի 14-ին: