Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղուսյակում 90-րդ տեղում է
SportՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին երեք տուրերից հետո առաջադիմել է 9 տեղով և այժմ 90-րդն է։
Առաջատար տասնյակում են Բելգիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Դանիայի հավաքականները։