Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ) Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմ Հայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ Ադոնց Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» «Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն Թորոսյան Բոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ Իրանի 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծված չէ. Փաշինյանը` Պուտինին

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն և Կրեմլում հանդիպում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնից:

Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, կրկին ընդունել Մոսկվայում: Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, քանի որ, անկասկած, ունենք քննարկելու բաներ և երկկողմ հարաբերությունների կառուցման, և իհարկե ամենաակտուալ ու ամենասուր խնդրի` Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակի կարգավորման հարցը:

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա ես չեմ թվարկի բոլորը և չեմ խոսի այն մասին, թե որքան խորն են մեր հարաբերությունները, որոնք իրոք կրում են ռազմավարական բնույթ: Չեմ թվարկի նաև բոլոր միջազգային հարթակները, որոնցում մենք համագործակցում ենք: Բայց ամեն դեպքում կարևոր եմ համարում հիշեցնել այն մասին, որ Հայաստանի տնտեսության կապիտալ ներդրումների 40 տոկոսը ունեն ռուսական ծագում:

Մենք ունենք պատկառելի առևտրաշրջանառություն: Միաժամանակ, անցած տարի տարբեր խնդիրների պատճառով, բայց առաջին հերթին, իհարկե, կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված, մենք ունենք որոշակի նվազում: Վստահ եմ, որ ամենամոտ ապագայում կարող ենք ոչ միայն վերականգնել այդ մակարդակը, այլ նաև շարժվել առաջ:

Տեսնում եմ, որ միջկառավարական հանձնաժողովը, որը մենք Ձեզ հետ ստեղծել ենք, երկկողմանի ակտիվ է աշխատում: Դուք ամենաակտիվ կերպով աջակցում եք նրա գործունեությանը, և մեր փոխվարչապետ Օվերչուկը պարբերաբար լինում է Ձեզ մոտ` Երևանում:

Բոլորովին վերջերս նրան ընդունեցիք, նա նաև Ձեզ զեկուցեց, թե ինչպես է տեսնում ամբողջ տարածաշրջանում փոխհարաբերությունների հետագիծը: Մենք բազմիցս քննարկել ենք այս թեման:

Իհարկե, ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը զարգացման համար նոր հնարավորություններ ստանա: Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր է:

Այս բոլոր խնդիրները, ինչպես նաև առկա իրավիճակին վերաբերող այլ հարցեր` զարգացման հեռանկարներով, հուսով եմ, որ մենք կկարողանանք քննարկել Ձեզ հետ այսօր` ինչպես զրույցի ընթացքում, այնպես էլ աշխատանքային ճաշի ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ Մոսկվա հրավիրելու համար: Իհարկե, մենք փաստացի գտնվում ենք մշտական կապի մեջ, սակայն նման հանդիպումները շատ կարևոր են «ժամերի ճշգրտման» համար: Պայմանավորվել ենք, որ այսօր կունենանք հագեցած օրակարգ, կքննարկենք այդ թվում` ռազմավարական բնույթի հարցեր:

Իհարկե առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այս համատեքստում հույս ունեմ Ձեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Ձեր անձնական ավանդը մեր տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեր հետ մեր համատեղ հայտարարությունը ստորագրելուց հետո:

Նաև ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց ցավոք մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն:

Շատ կարևոր է նաև մեր տեսանկյունից քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, քանի որ ցավոք խնդիրը լուծված չէ և մենք պետք է այս հարցով նույնպես խոսենք, քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենք:

Եվ իհարկե Դուք արդեն ասացիք, որ տնտեսական համագործակցության հարցերը նույնպես շատ կարևոր են մեզ համար և հույս ունեմ, որ այսօր կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր: Այս առումով այսօր ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային կայանի կառուցման հնարավորությունները:

Մենք շատ սերտ համագործակցել և համագործակցում ենք կորոնավիրուսի պանդեմիայի հակազդման գործում: Փաստացի, վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը:

Իհարկե, մենք ունենք հարցերի լայն շրջանակ, հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր կունենանք շատ արդյունավետ բանակցություններ:

Վլադիմիր Պուտին- Իհարկե, այդ բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսենք, կանդրադառնանք բոլոր թեմաներին, որոնք Դուք համարում եք անհրաժեշտ քննարկման համար, այդ թվում` պատվաստանյութը: Գրանցումը Հայաստանում արդեն ավարտվե՞լ է:

Նիկոլ Փաշինյան
 - Վաղն արդեն այն կներկրվի Հայաստան, ճիշտ է` դեռևս 15 հազար դեղաքանակ, սակայն մենք ավելի քանի մեկ միլիոնի կարիք ունենք: Ես հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանում ևս կա մեծ կարիք:

Վլադիմիր Պուտին
 - Մեզ մոտ արտադրությունն ավելանում է և խոսքը վերաբերում է բավականին մեծ խմբաքանակի մասին: Կարծում եմ կլուծենք այդ խնդիրը:

Նիկոլ Փաշինյան
 - Շնորհակալ եմ:

Վլադիմիր Պուտին
- Ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների: Արտադրության ծավալը համապատասխանում է երկրի ներքին կարիքներին, ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում պատվաստում անցնել: Սակայն նկատեմ, որ միաժամանակ արտադրութան ծավալներն ավելացել են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսելՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններ
Ամենադիտված