«AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո շոտլանդուհու մաշկը պատվել է կարմիր ցաներով
МирՇոտլանդիայի Լանկաշիրից 41-ամյա վարսահարդար Լիա Քինգը մարտի 12-ին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութով, բայց տեղում դարձել է կողմնակի ազդեցությունների զոհ: Պատվաստվելուց անմիջապես հետո նրա մարմնի վրա առաջացել է տհաճ զգացողություն` մաշկը պատվել է կարմիր ցաներով, սկսել է քոր գալ և այրվել: Կինը տառապում էր սարսափելի ցավից, գրում է The Sun-ը:
«Մաշկս շատ էր ցավում ու անընդհատ այրվում էր: Ես նախկինում երբեք այդպիսի ցավ չեմ զգացել: Ասել, որ սա իմ կյանքի ամենավատ ժամանակն է, նշանակում է ոչինչ չասել»,- նշել է կինը:
48 ժամ սպասելուց հետո Լիան գնացել է հիվանդանոց: Սակայն, ըստ պացիենտի, իրեն մի քանի անգամ մերժել են օգնել: Ցավն անտանելի է դարձել և չի դադարել նույնիսկ երկու շաբաթ անց: Դրա պատճառով կինը չի կարողացել հոգ տանել աուտիզմ ունեցող իր 13-ամյա որդու մասին: Բացի դա, տղան կարմիր մաշկի պատճառով վախեցել է մոտենալ մորը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում: