Աշխարհի ամենագեղեցիկ կինը ներկայացել է գայթակղիչ ֆոտոշարքով
Photos24-ամյա սուպերմոդել Բելլա Հադիդի ամեն մի նոր լուսանկարին սրտատրոփ սպասում են միլիոնավոր երկրպագուներ և սովորաբար աստղը երբեք չի հիասթափեցնում նրանց:
Այս անգամ աշխարհի ամենագեղեցիկ կին ճանաչված մոդելը գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել` ներկայանալով անկեղծ լողազգեստով:
Ինստագրամի իր էջում հրապարակված կադրերում Բելլան քայլում է ծովափին` զվարճանալով և սիրախաղ անելով լուսանկարչի հետ:
Նկարահանման համար պաղեստինյան ծագմամբ գեղեցկուհին ընտրել է շագանակագույն լողազեգստ և նույն գույնի տոպ: Նրա գրավիչ կերպարն ամբողջացրել են զարդերն ու կարմիր գլխարկը:
Մի քանի ժամվա ընթացքում հրապարակումը ստացել է ավելի քան երկու միլիոն հավանում և հազարավոր մեկնաբանություններ` հետևորդների կողմից: