Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна 

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը կարող է հավակնել ստերի ու մանիպուլյացիաների գծով «գրոսմայստերի» կոչման

Армянская пресса

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում ստեղծված անորոշ իրավիճակը շարունակում է պահպանվել։ Ճիշտ է՝ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին և անգամ դրա համար հատուկ օր է նշում, բայց գրեթե ոչ ոք չի հավատում, որ այդ ընտրություններն իրոք տեղի կունենան: Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին, հատուկ շեշտում են՝ «եթե այն կայանա»։ Իսկ ինչո՞ւ է այդպես: Պատասխանը պարզ է՝ Փաշինյանի խոսքը կորցրել է իր արժեքը (եթե, իհարկե, երբևէ ունեցել է արժեք), և, ընդհանրապես, հավատ չկա նրա որևէ հայտարարության, որևէ ասածի նկատմամբ։ Հարցն այն է, որ Փաշինյանը ստերի և մանիպուլ յացիաների մեծագույն վարպետ է, և, օրինակ՝ բացառված չէ, որ վերջնականապես պարզելով, որ իրենց հաղթելու շանսերը զրոյական են, իշխանությունները պատճառաբանեն, օրինակ՝ կորոնավիրուսի տարածումը, կամ հազար ու մի այլ հանգամանքներ, ու արդյունքում հետաձգեն կամ չեղարկեն իրենց իսկ կողմից հայտարարված ընտրությունները։

Փորձով է ապացուցված, որ Փաշինյանը միևնույն հարցի շուրջ կարող է մի քանի անգամ փոխել իր դիրքորոշումը, կարևորը, որ ինքը կարողանա այդ իրադրությունից շահած դուրս գալ, իսկ թե դա ինչպես կանդրադառնա պետության վրա, իրեն այնքան էլ հետաքրքիր չի։ Այդ է պատճառը, որ Փաշինյանի հայտարարություններն ու խոստումները, որպես կանոն, ոչ միայն հակասել են միմյանց, այլև հեռու են եղել իրականությունից։ Անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը դրա վառ օրինակն է, թե ինչպես կարելի է մոլորության մեջ պահել մի ողջ ժողովրդի։ Ժողովրդի հետ Արցախյան հիմնախնդիրը հրապարակային քննարկել խոստացած իշխանությունների քարոզչամեքենան պատերազմի օրերին գրեթե ամեն օր հայտարարում էր հաղթելու մասին, բայց իրականում հայկական կողմն անընդմեջ զիջում էր իր դիրքերը։ Հենց այդպես էլ «հաղթելու ենք» կարգախոսների ներքո ժողովրդին առաջնորդեցին դեպի կապիտուլ յացիա՝ իսկական շոկի ենթարկելով հանրությանը։ Այդպես Փաշինյանը նաև «տնտեսական հեղափոխություն» էր խոստանում, որը այն ժամանակ էլ դարձավ տնտեսագետների հեգնանքի ու թերահավատության առարկա: Սակայն եթե մի որոշ ժամանակ այդ «հեղափոխությունը» միայն մանիպուլացվող վիճակագրական ցուցանիշներում էր, ապա վերջերս այն լիովին հօդս է ցնդել։

Բայց Փաշինյանը չի դադարում մոլորեցնել ժողովրդին, ինչ-որ ՀԴՄ-ների թիվ է գտնում և փորձում է համոզել, թե տնտեսությունը սկսել է վերականգնվել, այնինչ այսօր տնտեսական դրությունը ոչ միայն շարունակում է բարդանալ, այլև շատ մարդիկ ուղղակի ծայրահեղ վիճակում են հայտնվել։ Նույնկերպ հիմա նա խոսում է բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների ավելացման մասին, բայց իրականում մենք բախվել ենք բյուջեի դեֆիցիտի ավելացմանը։ Փաշինյանը մարդկանց խոստանում էր, թե հսկայածավալ ներդրումներ են լինելու, սակայն իշխանափոխությունից հետո ոչ միայն ներդրումներ չկան, այլև, դրան հակառակ, կապիտալի արտահոսքն է արագացել։ Փաշինյանի կողմից շահարկվող թեմաներից են նաև կոռուպցիայի, թալանի ու մենաշնորհների վերացման հարցերը։ Նա խոստանում էր կոպեկ առ կոպեկ վերադարձնել ժողովրդից թալանվածը և գողացվածը, որի արդյունքում մարդիկ սկսելու են լավ ապրել, բայց այս երեք տարվա ընթացքում, բացի շոուներից ու «բռնոցի-թողոցիների» անվերջ տեսարաններից, առարկայական ոչ մի քայլ չարվեց՝ ցույց տալով, թե որքան ուռճացված էին պատկերացումները այդ «թեմաների» մասին: Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, ապա ժամանակը ցույց է տալիս, որ քայլողները ավելի հակված են դեպի կոռուպցիան։ «Թավշյա» պաշտոնավորների բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ մեր աչքի առջև են։ Փաշինյանը միշտ խաբել է ու հիմա էլ շարունակում է նոր ստեր հորինել՝ ընտրություններին ընդառաջ հասարակությանը «կերակրելու» համար։

Բայց այնպես չէ, որ նա միայն իշխանությունը ստանձնելուց հետո է հմտացել մանիպուլ յացիաների մեջ։ Նա այդպիսին եղել է միշտ: Եթե հիշում եք, ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին ամպագոռգոռ ճառեր էր ասում, իսկ հիմա ամեն անգամ խոսում է ԵԱՏՄ-ի ընձեռած տնտեսական հնարավորությունների մասին։ Ժամանակին նա նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ամենամոլի քննադատներից մեկն էր, բայց ստացվեց այնպես, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սահուն անցկացրեց իր կողմից այդքան «ատելի» կուտակայինը։ Նույն կերպ ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր պետական պարտքի ավելացմանը և միշտ դեմ էր քվեարկում վարկային համաձայնագրերին, բայց ինքը բոլորից շատ է ավելացրել պետական պարտքը՝ պետության վրա լրացուցիչ բեռ դնելով։ Այսպիսի օրինակներով, այսինքն՝ դրանք միայն թվարկելով՝ կարելի է հատորներ գրել: Այնպես որ, ցանկացած թեմայի շուրջ հանրությանը մոլորեցնելու հարցում Փաշինյանն արդեն տարիների փորձ ունի, այդ ամենը նրա արյան մեջ է ներծծված, ուստի շատ հանգիստ կարող է հավակնել ստերի մանիպուլ յացիաների գծով «գրոսմայստերի» կոչման»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Гарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супругиВ столице Армении состоятся соревнования по бегу «Ереванский марафон»Салливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSАрмения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфереВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯВажный шаг на пути к достижению прочного и достойного мирного соглашения: Госдеп США о делимитации границАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк Меланшон
Самое популярное