Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ
PoliticalՀայկ Ղալումյանը նշանակվեց ՀՀ Տավուշի մարզպետ։
Համապատասխան որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում։
Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հանուն Տավուշի տնտեսական զարգացման ու բարեկեցության բարձրացման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ղալումյանին և մաղթեց հաջողություններ:
Ղալումյանը մինչ այս Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն էր: Նախորդ շաբաթ Տավուշի մարզպետի պաշտոնից ազատվել էր Հայկ Չոբանյանը և նշանակվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: