Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթեց «Բավարիային»
ՍպորտՖրանսիական Պարի Սեն Ժերմենը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում հաղթեց գերմանական «Բավարիային»:
Հանդիպումը, որը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը՝ Մյունխենում, ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Փարիզցիների կազմում գոլերը խփեցին Կիլիան Մբապպեն և Մարկինյոսը, իսկ պարտվողների թիմից` Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը և Թոմաս Մյուլլերը: Վերջինս Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով հասավ Անդրեյ Շևչենկոյին և Զլատան Իբրահիմովիչին (48-ական գոլ): Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայում առաջին պարտությունը կրեց 2019-ի մարտից ի վեր։ Այս ընթացքում թիմը տարավ 18 հաղթանակ և 1 ոչ-ոքի: Ապա մյունխենցիները սեփական հարկի տակ պարտվեցին «Լիվերպուլին»՝ 1: 3 հաշվով:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ Ֆրանսիայում: