Ռուսաստանը կպատասխանի Միացյալ Նահանգների ցանկացած անբարյացակամ գործողություններին․ Լավրով
WorldՄոսկվան կպատասխանի Վաշինգտոնի ցանկացած անբարյացակամ քայլին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ հնարավոր գործողությունները:
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է ռուս դիվանագետներին վտարելու և նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ ի պատասխան հակերային հարձակումների և ընտրություններին ենթադրյալ միջամտության, որոնց Միացյալ Նահանգները մեղադրում է Ռուսաստանին:
«Դա դժվար է մեկնաբանել: Մենք կպատասխանենք ցանկացած անբարյացակամ քայլի, դա, իհարկե, պարզ է։ Մինչև որևէ կոնկրետ որոշում չտեսնենք, ոչինչ չենք կարող ասել: Ես կարդացի զեկույցներ այն մասին, որ վարչակազմն ավարտել է Ռուսաստանի թշնամական գործողությունների վերանայումը»,֊ասել է Լավրովը՝ մեկնաբանելով Bloomberg-ի տեղեկատվությունը: