Մեզ խոստում էին տվել, բայց ոչ մի հարց չլուծվեց. անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ դիմաց են
VideoՎերջին անգամ, երբ ՊՆ-ի դիմաց էինք, մեզ խոստումներ տվեցին, որոնք մինչև այսօր չեն կատարել: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ֆեյսբուքյան լայվի միջոցով ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:
Վերջինս ՊՆ հրավիրեց բոլոր անհետ կորած զինծառայողների ծնողներին իրենց կազմակերպած ակցիային մասնակցելու համար: Ըստ Արսեն Ղուկասյանի՝ այս անգամ նրանց ակցիան լինելու է երկարատև: