ԱՄՆ֊ում, հրաձգության արդյունքում, երեք մեծահասակ և երկու երեխա է զոհվել
ԱշխարհԱՄՆ֊ի Հարավային Կարոլինա նահանգում տեղի ունեցած հրաձգության արդյունքում՝ հինգ մարդ է մահացել, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է տեղի ոստիկանությունը: Ըստ Յորքի շրջանի իրավապահ մարմինների աշխատակիցների՝ հրաձգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան՝ Ռոք Հիլլ քաղաքում գտնվող փոքրիկ տանը: Մամուլի ասուլիսի ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնեցին, որ մահացել են քաղաքում հայտնի 70-ամյա բժիշկ, նրա 69-ամյա կինը և նրանց երիտասարդ թոռները՝ տղա և աղջիկ: Սպանվել է նաև մի մարդ, ով աշխատում էր նրանց տանը: Հրազենային վնասվածքներից ծանր վիրավորված վեցերորդ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:
«Ցավոք, հրաձգության արդյունքում՝ հինգ մարդ է զոհվել: Ռոբերտ Լեսլին և նրա կինը՝ Բարբարա Լեսլին, և նրանց երկու թոռները հայտնաբերվել են տանը՝ մահացած», - ասվում է Twitter-ի հայտարարության մեջ:
Ոստիկանությունը ժամեր շարունակ փնտրել է կասկածյալին՝ սև գլխարկով ու բաճկոնով մի սևամորթի, ով «զինված էր ու վտանգավոր»։ Ի վերջո, նրան գտել են իր տանը: Աղբյուրը չի հայտնում՝ կասածյալը կենդանի՞ է հայտնաբերվել, թե՞ մահացած: