Ինչ է խորհրդանշում Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրված «Անվախ աղջկա» արձանը
ОбществоԿառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց երեկ տեղադրվեց մի արձան, որը կրում է «Անվախ աղջիկ» անունը: Այն Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նվերն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը:
Մեր այն հարցին, թե ինչու այն տեղադրվեց հենց ապրիլի 7-ին, վերջինս պատասխանեց. «Ընտրվեց ապրիլի 7-ը որպես կանանց և աղջիկների՝ խորհրդանշական օր։ Նպատակը հասարակության մեջ աղջկա դերի խրախուսումն է, նրա մեջ ղեկավարին բարձրացնելը»,- նշեց Զառա Մանուչարյանը։
Արձանի՝ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվելը, ամենևին էլ պատահական չէր, ըստ խոսնակի, այստեղ խորհրդաշնական գաղափար կա. «Արձանը դեմքով կանգնած է կառավարությանը, այսինքն՝ անվախ աղջիկ, որը դեմքով կանգնել է իշխանությանը և ոչ թե մեջքով։ Աղջիկը համարձակ է, պահանջատեր, իր իրավունքների տերը»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղադրվեց «Անվախ աղջկա» արձանը։
Զվարթ Պետրոսյան