«Եթե նախարարը չընդունի, փաստեր կհրապարակեմ, որ իրենք փոշմանեն». Անահիտ Ադոյան 168.am
ВидеоԱնհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը՝ Անահիտ Ադոյանը, այսօր՝ ապրիլի 8-ին, գնացել է Առողջապահության նախարարություն՝ նախարարի հետ հանդիպելու, սակայն ապարդյուն: Նախարարության աշխատակիցները նրան փոխանցեցին, որ Անահիտ Ավանեսյանը դուրս է եկել շենքից:
«ԱՆ-ը պարտավոր է ինձ ընդունել ներս ու կսպասեմ այնքան, մինչև նախարարը գա: Մենք փողոցային չենք, որ դրսում սպասենք, մինչև նախարարը բարեհաճի գա: Նախարարը պետք է մեզ ընդունի այս պահին, եթե չընդունի ես փաստեր կհրապարակեմ, որ իրենք կփոշմանեն, որ հիմա ինձ չեն ընդունում»,- ասաց Անահիտ Ադոյանը:
Նա ասաց, որ 1-2 ժամ կսպասի նախարարին, եթե վերջինս չգա ես կդիմեմ գործողոիւթյունների:
Տեսանյութը՝ 168.am-ի: