Նախկին վարչապետը թվարկել է Նիկոլ Փաշինյանի 10 հիմնական ձախողումները Թաղավարդում և Մեծ Թաղերում գերեզմանատները ոչնչացնելու մասին հրապարակումները կքննվեն Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել․ սպանվել է 37-ամյա տղամարդ․ ևս մեկը վիրավոր է Կայացել է բռնցքամարտի ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովը Սասուն Միքայելյանն իրավապահներին կոչ արեց պարզել և ներկայացնել վերջին պատերազմի մասին իրականությունը Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել է հերթապահություն շաբաթ և կիրակի օրերին Կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Վահե Հովհաննիսյան Ամերիկյան Հարավային Կարոլինայում գնդակահարությունը հաստատվել է՝ որպես մահապատժի միջոց Ադրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ Մադոննա Հարությունյանը, ընտրյալ ունի (լուսանկար) 

Ջավախքցու ձեռքից խլել են քարտեզը. լենանմանների երազանքը կատարվում է

Հասարակություն

ՀՀ-Վրաստան սահմանային «Նինոծմինդա» անցակետում Ջավախքի բնակչի ձեռքից վրացի սահմանապահները երեկ հերթական անգամ խլել են Այսրկովկասը ներկայացնող քարտեզ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին Ջավախքից: Քարտեզն ուղևորը ձեռք էր բերել Երևանի գրախանութից՝ սեփական տանն ունենալու համար:

Վրացի սահմանային աշխատակիցները շուրջ 3 ժամ ուղևորին պահել են սահմանային անցակետում, հարցաքննել և, ի վերջո, «գտածոն» (քարտեզը) առգրավելով, թույլատրել մեկնել հայրենի գյուղ:

Հիշեցնենք՝ սկսած Սահակաշվիլու տխրահռչակ տարիներից, Վրաստանի անվտանգության մարմինները, սահմանային անցակետերի աշխատակիցների հետ համատեղ գործելով, տոտալ կերպով արգելում են հայալեզու գրքերի, քարտեզների, կրթամշակութային և այլ բնույթի իրերի՝ ՀՀ-ից դեպի Ջավախք փոխադրումը: Անգամ մեկ գրքի կամ քարտեզի անցկացումը սահմանով, որը որևէ օրենսդրական խախտում չի ենթադրում, վրացական իշխանությունների կողմից համարվում է անթույլատրելի: Պատճառը պարզ է՝ վրացական իշխանությունները ջավախահայության շրջանում տանում են ձուլման կատաղի քաղաքականություն, և նման պայմաններում հայատառ ցանկացած իր խոչընդոտ է դրան: (Անջատողականության մասին առասպելների թմբկահարումը զուտ պատրվակ է՝ սեփական ասիմիլյացիոն քաղաքականությունն արդարացնելու համար, քանի որ նման նյութերը 21-րդ դարի տեխնոլոգիաների պայմաններում իշաբեռներով չեն անցկացնում):

Փաստենք նաև, որ ՀՀ իշխանությունները տարիներով, արդեն՝ տասնամյակներով, որևէ կերպ չեն կարողացել լուծել ջավախահայության համար համար ողբերգական այս խնդիրը: Իսկ 2018 թ. իշխանափոխությունից հետո, ինչպես բոլոր հարցերը, այնպես էլ սույն խնդիրը, համընդհանուր քաոսի պայմաններում մատնված է բախտի քմահաճույքին: ՀՀ-ն, սկսած 2010-ական թթ. սկզբից, արդեն մեկ տասնամյակ ի զորու չէ նաև կանոնավոր կերպով դասագրքեր հասցնել Ջավախքի հարյուրավոր դպրոցներին և մեկուկես տասնյակ հազար աշակերտությանը:

Արցախի դավաճանական հանձնմամբ, ՀՀ շահերի վաճառքով ու երկրի թուրքացմամբ զբաղվող ներկայիս իշխանություններից սպասել, թե պաշտպանելու են ջավախահայության իրավունքները, պարզապես զավեշտալի է: Միայն այն փաստով, թե ով է կոչված «վճռահատելու» ջավախահայության խնդիրները, արդեն պարզ կլինի ամեն ինչ: Խոսքը, իհարկե, հայտնի ապազգային, թուրքապաշտ ու հայության հավաքական շահերի դեմ բացահայտ գործող Լենա Նազարյանի մասին է, որը, լինելով Հայաստան – Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը, նշված ոլորտում ևս աչքի է ընկել մարտնչող դիլետանտիզմով և դավադիր պահվածքով: Տվյալ պարագայում՝ թուրքերի ամրացումը Ջավախքում ևս բխում է լենանազարյանների շահերից, և հայալեզու գիրք-գրականության արգելքը միմիայն ուրախություն կարող է պատճառել նմաններին: Հիշեցնենք՝ Ջավախքում թուրքերի ամրացման և Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման մոլի ջատագովներից է եղել նաև Լենայի շեֆը՝ «Օրագիր» թերթի խմբագիր, ներկայումս ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլ Փաշինյանը, որը նույն թերթի էջերում ժամանակին ցինիկաբար մեղադրել է ջավախահայությանը ԿԱԲ երկաթուղային նախագծին դեմ դուրս գալու համար:    

Իսկ քանի դեռ ջավախահայ շրջանակները չեն գնում Թբիլիսի և շրջափակում Վրաստանում ՀՀ դեսպանատունը, դեսպանն ու աշխատակիցները ևս շարունակելու են նշված խնդիրը համարել տասներորդական: Կարևորը՝ պարոն դեսպանի սիրելի շները կուշտ ու առողջ լինեն, իսկ ջավախահայերը Շիրազին ու Քաջազնունուն ծոցագրպաններում թաքցրած էլ կանցկացնեն:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նախկին վարչապետը թվարկել է Նիկոլ Փաշինյանի 10 հիմնական ձախողումները «Բավարիան» արժանացել է «Laureus» մրցանակին՝ որպես տարվա լավագույն թիմԹաղավարդում և Մեծ Թաղերում գերեզմանատները ոչնչացնելու մասին հրապարակումները կքննվեն Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել․ սպանվել է 37-ամյա տղամարդ․ ևս մեկը վիրավոր է Կայացել է բռնցքամարտի ֆեդերացիայի 16-րդ արտահերթ համաժողովըԱմերիկյան դատարանում առաջին անգամ կքննվի փղի հայցը կենդանաբանական այգու դեմՍասուն Միքայելյանն իրավապահներին կոչ արեց պարզել և ներկայացնել վերջին պատերազմի մասին իրականությունըՌուսաստանում վեցամյա տղան մահացու վրաերթի է ենթարկել իր մորըՊոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել է հերթապահություն շաբաթ և կիրակի օրերին Կատարվել է ամենասարսափելին՝ զոհվել է մի սերունդ, երկրի անվտանգության համակարգը փլուզվել է. Վահե ՀովհաննիսյանԱմերիկյան Հարավային Կարոլինայում գնդակահարությունը հաստատվել է՝ որպես մահապատժի միջոցԱդրբեջանում ինքնասպան է եղել սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայողՍոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ Մադոննա Հարությունյանը, ընտրյալ ունի (լուսանկար)3 ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության մասին լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանությունՈչ ոք չպետք է հուսահատվի, որ Շուշին չենք ազատագրել․ Սասուն Միքայելյան«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ ՍարգսյանըԲա չիմացաք, Շամշադինում գիշերն ազռներն ուզեցել են դիրքեր վերցնել․ Գևորգ ԱճեմյանԻսկ ո՞վ է ասել, որ մենք մեր հողը կարող ենք մեկ անգամ ազատագրել... ․ Ռուբեն Մխիթարյան«Հերիք է մի սխալ քայլ եւ կարող ես սայթաքել ու ընկնել…». Սիրուշո«Կհանդիպենք վաղը». Ռոբերտ ՔոչարյանԵԿՄ-ն այցելել է Եռաբլուր (ուղիղ)Վերականգնվում է Մաքրավանք եկեղեցին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Շուշիի ազատագրումից շուրջ 28 տարի հետո այն նորից ընկավ թշնամու վերահսկողության տակ. Սենոր ՀասրաթյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 411 նոր դեպք, մահացել է 18 մարդՏարեց կինը պատվաստավել է «AstraZeneca»-ով, որից հետո սարսափելի վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Նիդերլանդներում 3 ադրբեջանցիներ դանակահարել են հայ իրավաբան Աննա Հակոբյանին. նրանց տեղում ձերբակալել ենՄայիսի 8-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպըԿա 1 զոհ և 1 վիրավոր․ կրակոցներ ԵրևանումԿոմանդոսին հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում շնորհվեցՓաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին․«168 ժամ»Նիկոլ Փաշինյանը խոստացել է գոնե մեկ արևմտամետ ուժ անցկացնել խորհրդարան․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում․ «Փաստ»«Զինադադար» ԱԳՆ-ում. Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը․«Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտածում է Արթուր Դավթյանին եւ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին փոխելու մասին․ «Հրապարակ»Հանրայինի «սև ցուցակը». «Փաստ» Քանդել, քանդել մինչև վերջ. կրթական համակարգի վրա հարձակումները շարունակվում են․ «Փաստ»Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է․ «168 ժամ»Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալն արդեն հայթայթել են․ «Հրապարակ»Իշխանությունների վերջին հույսը իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են․ «Փաստ»Փաշինյանն ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը․«Հրապարակ»Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են Լենա Նազարյանից. «Ժողովուրդ»Վանեցյանը բարձր տրամադրությամբ է վերադարձել. «Փաստ»Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում ԼՀԿ-ի վրա. «Փաստ»Անաստասիա Վոլոչկովան բիկինիկով շպագատ է ցուցադրել սիրելիի օգնությամբ Մեն, ես այսօր քո ափերով էլի 15 սոսի տնկեցի ու էլի մեծ Եռագույնը բարձրացրի մեր չքնաղ Լոռիում. Կարին ՏոնոյանԵրուսաղեմում տեղի են ունեցել անկարգություններ հավատացյալների մասնակցությամբ (տեսանյութ) Չբարձրաձայնել այլևս չի ստացվում․ Արտակ Հովհաննիսյան Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են. Ժաննա Անդրեասյան
Ամենադիտված