Մենք սև ու սպիտակ չենք, ընդմիշտ եռագույն ենք. հայ գործիչները կոչով են հանդես եկել
VideoՊրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` կից նշելով.
«Մենք սև ու սպիտակ չենք: Մենք ընդմիշտ եռագույն ենք»:
Տեսանյութում մի շարք ոլորտների ներկայացուցիչներ` քաղաքական գործիչներ, իրավաբաններ, լրագրողներ և այլք, ներկայացնում են վերջին երեք տարիներին Հայաստանում ստեղծված իրավիճակը:
«Մենք ուզում ենք ապրել այս հողում, արժանի լինել մեր նախնիների հաղթանակներին: Ուզում ենք նոր հաղթանակներ»,- նշում են նրանք: