Հայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքում ՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներ Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) «Հարդքոր» մրցաշարի ժամանակ ամբոխը հարձակվել է Արկադի Օսյապինի վրա (տեսանյութ) Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Ուկրաինայի քաղաքացիները հոգնել են Ռուսաստանի հետ պատերազմից․ Զելենսկի «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ) Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու 

ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալներն ու սակագներն էական փոփոխություններ չեն կրի

Հարցազրույցներ

Հարցազրույց Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի դասախոս՝ տնտ.գիտ.թեկնածու, դոցենտ պրն․ Ս.Հ. Իսկաջյանի հետ

-Ինչպե՞ս կարող է տարածաշրջանի հաղորդակցական ուղիների վերագործարկումը անդրադառնալ ՀՀ տնտեսական զարգացման վրա որպես տարանցիկ երկիր

Հայաստանի տարանցիկ նոր հնարավորությունների մասին խոսելիս հարկավոր է ի նկատի ունենալ երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող 45կմ հատվածը, ինչպես նաև Նախիջևանից Հայաստանի տարածքով անցնող մինչև Վրաստանի սահման՝ շուրջ 350կմ և Թուրքիայի սահման՝ շուրջ 220կմ երկարությամբ հատվածները: Ըստ նախնական գնահատականների ՀՀ տարածքով տրասնպորտային բեռնափոխադրման ծավալները Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ կարող են կազմել տարեկան մինչև 4 մլն տոննա, իսկ դեպի Իրան և հակառակ ուղղությամբ՝ 3.5 մլն տոննա: Այսպիսով, հիմք ընդունելով այս տվյալները, որպես տարանցիկ երկիր ՀՀ բյուջետային համախառն մուտքերը կարող են կազմել տարեկան մինչև 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՆԱ-ում ներդրումը կլինի աննշան: Այս հաշվարկներում Ադրբեջանից և Իրանից /Նախիջևանով/ դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ երկաթուղային ճանապարհով բեռները ենթադրվում է, որ կանցնեն ՀՀ տարածքով, մինչդեռ հարևան երկրների կողմից պլանավորվում է երկաթուղային նոր հաղորդակցություն, որը կկապի Իգդիր քաղաքը Նախիջանի հետ, իսկ այդ դեպքում ՀՀ ակնկալվող եկամուտներն էականորեն կկրճատվեն: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ճանապարհների շահագործումը հնարավոր կլինի լավագույն դեպքում 3-4 տարի անց, քանզի առանձին հատվածներ ունեն հիմնանորոգման կամ կառուցման խնդիր:

-Իսկ ինչպիսի՞ ազդեցություն կունենա սահմանների վերաբացումը ՀՀ ապրանքների արտահանման և ներմուծման դինամիկայի վրա

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Այժմն գոյություն ունի ՌԴ հետ բեռնափոխադրման 2 ցամաքային ճանապարհ, որից առաջինը Սև ծովի նավահանգիստներով է անցնում , իսկ երկրորդը՝ Վերին Լարսով: Երկրորդ ճանապարհն այժմ առավել պահանջված է՝ պայմանավորված բեռնափոխադրման սակագներով և արագությամբ: Սահմանների վերաբացման պարագայում դեպի ՌԴ արտահանման և ներմուծման ևս 3 տարբերակ ի հայտ կգա՝ Ադրբեջանի տարածքով, որից 2-ը Նախիջևանի հատվածով /850կմ/, Ղազախի հատվածով /650կմ/ մոտ ապագայում չեն կարող շահագործվել, քանզի ունեն հիմնովին վերականգման, իսկ առանձին հատվածներում՝ կառուցման կարիք: Իրատեսական կլինի տեսանելի ապագայում բեռնափոխադրումների իրականացումը Վրաստանի տարածքով, որի դեպքում 90կմ երկաթուղային ճանապարհը կանցնի Վրաստանի տարածքով,  680կմ՝ Ադրբեջանի տարածքով: Այս ճանապարհով առանձին խումբ ապրանքների ներմուծման սակագինը ՌԴ-ից տարբեր հաշվարկներով առավելագույնը 10 տոկոս ցածր կլինի Վերին Լարսով ավտոմոբիլային բեռնափոխադրման տարբերակի համեմատ /օրինակ՝ ցորենը կամ վարսակը/, սակայն բեռնափոխադրման տևողությունը կլինի առնվազն 30 օր /հաշվարկված Կրասնոդարի երկրամասից /: Մյուս կողմից, հարկ է ի նկատի ունենալ, որ դեպի ՌԴ արտահանվում են հիմնականում սպառողական նշանակության ապրանքներ /օրինակ՝ միրգ, բանջարեղեն/, որոնց պարագայում հարկավոր է կարճ ժամանակում մատակարարում և պահպանման հատուկ պայմաններ, որոնք չեն կարող ապահովվել Ադրբեջանի տարածքով բեռանափոխադրման դեպքում: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ սահմանների վերաբացման պարագայում ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալները և սակագներն էական փոփոխություններ չեն կարող կրել, իսկ արտահանման համար Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային բեռնափոխադրումը կշարունակի մնալ առավել նախընտրելի արտահանող կազմակերպությունների համար:

-Արդյոք ՀՀ տնտեսությունն այժմ պատրաստ է սահմանների վերաբացման

Միանշանակ է, որ առկա պայմաններում ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ սահմանների վերաբացմանը: Սահմանների վերաբացման պարագայում կարելի է սպասել ներդրումային հետաքրքրություն հարևան երկրներից, սակայն այդ ներդրումները հիմնականում ուղղված կլինեն էներգետիկ, տրանսպորտի և կապի, շինարարության, առևտրի, ֆինանսական ոլորտներին: Այս համատեքստում ՀՀ տնտեսության համար կառաջանան տնտեսական անվտանգության ապահովման բավական մեծ ռիսկեր: Մյուս կողմից կարելի է ենթադրել սպառողական ապրանքների, հատկապես սննդի և տեքստիլ արդյունաբերության ապրանքների, ներմուծման ծավալների կտրուկ մեծացում Թուքիայից և Իրանից՝ հաշվի առնելով այդ երկրներում սննդի և թեթև արդյունաբերության ապրանքների ցածր գները: Այս համատեքստում ՀՀ առանձին սպառողական շուկաներ կարող են ամբողջությամբ կլանվել ներմուծող կազմակերպությունների կողմից: 

Սահմանների վերաբացմանը հարկավոր է նախապատրաստել ՀՀ տնտեսությունը ՝ մշակել տնտեսական անվտանգության հայեցակարգ, բարձրացնել բյուջետային քաղաքականության արդյունավետությունը, իսկ արտադրող և վերամշակող կազմակերպություններին տրամադրել հարկային և մաքսային նշանակալի արտոնություններ, երկարաժամկետ և էժան վարկեր, ուղղորդել ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ոլորտները, ապահովել շուկաների մրցունակությունը: Այս դեղամիջոցները ես առաջարկում եմ որպես տնտեսագետ, սակայն համոզված եմ, որ խնդիրների բավական լուրջ ներկապնակ կարող են ներկայացվել նաև պետական և ազգային անվտանգային խնդիրների մասնագետների կողմից, ինչն անտեսել նույնպես չի կարելի։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանից տարածքների հանձման 3-րդ արարը. Փաշինյանի գաղտնի քայլերը ժողովրդի թիկունքումՃՏՊ Մարալիկ քաղաքի սկզբնամասում․ կան տուժածներՔաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) «Հարդքոր» մրցաշարի ժամանակ ամբոխը հարձակվել է Արկադի Օսյապինի վրա (տեսանյութ)Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Ուկրաինայի քաղաքացիները հոգնել են Ռուսաստանի հետ պատերազմից․ Զելենսկի«Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Իշխանյանը դիմել է Համասյանին՝ առաջարկում եմ դադարեցնել համերգը, անհամաձայնություն հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները«VAZ»–ը արգելափակվել էր Վեդի գետում․ օգնության են հասել փրկարարները (տեսանյութ)Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Փաշինյանը եթե ցանկություն ունի, թող ստեղ գա, մենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու չենք գնում․ քաղաքացի (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները փորձում հեռացնել միջպետական ​​ճանապարհը փակած մեքենաները (տեսանյութ)Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ) Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետԳնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով․ Տիգրան ՀամասյանՄատով հետս չխոսաս. վիճաբանություն՝ Վահե Ղազարյանի և պահեստազորի գնդապետի միջև (տեսանյութ)Երևան–Թբիլիսի միջպետական ճանապարհն անանցանելի է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը (տեսանյութ)Իլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան. Reuters Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՂարիբաշվիլին հայտնել է՝ որ դեպքում կվերանայվի օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքըՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՄիհրան Պողոսյանն ընդվզման կոչ է անում Էս հատվածում տներ կան, որ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ. Գառնիկ Դանիելյան«Կգամ` ոտնատակ կտամ, 8 ժամ ա կանգնեցրել ես», «Նորմալ խոսա, ի՞նչ ես ասում». լարված վիճակ է ՏավուշումԳեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆիկոլի թիկնազորն իրեն կձերբակալի, եթե ակտիվ փողոցային պայքար սկսվի. ՍուրենյանցԲռնցքամարտի ԵԱ․ Արթուր Սահակյանը հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնինԲանակցողը պետք է փոխվի, հակառակ դեպքում սա պատերազմ է ժողովրդի դեմ, Ալիևն իր մարդուն է նշանակելԷս գնդակները թռնու՞մ են, չէ', լավ չեք փչել. Փաշինյանի այցը` Ստեփանավանի դպրոցՊատրաստ ենք աջակցել. Գերմանիայի ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության մասին«Կարողանու՞մ եք նայել ժողովրդի աչքերին». լրագրողը՝ ՔՊ-ական Վահե ՂալումյանինՄինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարիՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Թուրքիան ողջունել է Հայաստանի տարածքների հանձնումը ԱդրբեջանինՀայրենիքը մաս-մաս վաճառում են․ «Հայաքվեն» կոչ է անում սկսել Կառավարության անվստահության գործընթաց ՈՒՂԻՂ. Պայթյունավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունըՓաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրանՍուրեն Պապիկյանի կինը հանձնաժողով տվյալներ չի ներկայացրել 2,100,000 դրամ, 17,700 ԱՄՆ դոլար, 2000 եվրո եկամտի վերաբերյալ․ «Հրապարակ»Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ ԶաքարյանՎարչապետը Հայաստանի իշխանության որդեգրած խաղաղության օրակարգի հարցում երկու շատ կարևոր իրադարձություն է նշումՍամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք էՄահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը «Չափդ չանցնես, ես իմ հողի վրա եմ». տավուշցին` Վահե Ղազարյանին Ստորագրությունը իրավական ուժ չունի, տարածքային փոփոխության հարցը կարող է լուծվել հանրաքվեովԵրևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, հրդեհ է բռնկվել
Ամենադիտված