Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալներն ու սակագներն էական փոփոխություններ չեն կրի

Interviews

Հարցազրույց Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի դասախոս՝ տնտ.գիտ.թեկնածու, դոցենտ պրն․ Ս.Հ. Իսկաջյանի հետ

-Ինչպե՞ս կարող է տարածաշրջանի հաղորդակցական ուղիների վերագործարկումը անդրադառնալ ՀՀ տնտեսական զարգացման վրա որպես տարանցիկ երկիր

Հայաստանի տարանցիկ նոր հնարավորությունների մասին խոսելիս հարկավոր է ի նկատի ունենալ երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող 45կմ հատվածը, ինչպես նաև Նախիջևանից Հայաստանի տարածքով անցնող մինչև Վրաստանի սահման՝ շուրջ 350կմ և Թուրքիայի սահման՝ շուրջ 220կմ երկարությամբ հատվածները: Ըստ նախնական գնահատականների ՀՀ տարածքով տրասնպորտային բեռնափոխադրման ծավալները Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ կարող են կազմել տարեկան մինչև 4 մլն տոննա, իսկ դեպի Իրան և հակառակ ուղղությամբ՝ 3.5 մլն տոննա: Այսպիսով, հիմք ընդունելով այս տվյալները, որպես տարանցիկ երկիր ՀՀ բյուջետային համախառն մուտքերը կարող են կազմել տարեկան մինչև 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՆԱ-ում ներդրումը կլինի աննշան: Այս հաշվարկներում Ադրբեջանից և Իրանից /Նախիջևանով/ դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ երկաթուղային ճանապարհով բեռները ենթադրվում է, որ կանցնեն ՀՀ տարածքով, մինչդեռ հարևան երկրների կողմից պլանավորվում է երկաթուղային նոր հաղորդակցություն, որը կկապի Իգդիր քաղաքը Նախիջանի հետ, իսկ այդ դեպքում ՀՀ ակնկալվող եկամուտներն էականորեն կկրճատվեն: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ճանապարհների շահագործումը հնարավոր կլինի լավագույն դեպքում 3-4 տարի անց, քանզի առանձին հատվածներ ունեն հիմնանորոգման կամ կառուցման խնդիր:

-Իսկ ինչպիսի՞ ազդեցություն կունենա սահմանների վերաբացումը ՀՀ ապրանքների արտահանման և ներմուծման դինամիկայի վրա

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Այժմն գոյություն ունի ՌԴ հետ բեռնափոխադրման 2 ցամաքային ճանապարհ, որից առաջինը Սև ծովի նավահանգիստներով է անցնում , իսկ երկրորդը՝ Վերին Լարսով: Երկրորդ ճանապարհն այժմ առավել պահանջված է՝ պայմանավորված բեռնափոխադրման սակագներով և արագությամբ: Սահմանների վերաբացման պարագայում դեպի ՌԴ արտահանման և ներմուծման ևս 3 տարբերակ ի հայտ կգա՝ Ադրբեջանի տարածքով, որից 2-ը Նախիջևանի հատվածով /850կմ/, Ղազախի հատվածով /650կմ/ մոտ ապագայում չեն կարող շահագործվել, քանզի ունեն հիմնովին վերականգման, իսկ առանձին հատվածներում՝ կառուցման կարիք: Իրատեսական կլինի տեսանելի ապագայում բեռնափոխադրումների իրականացումը Վրաստանի տարածքով, որի դեպքում 90կմ երկաթուղային ճանապարհը կանցնի Վրաստանի տարածքով,  680կմ՝ Ադրբեջանի տարածքով: Այս ճանապարհով առանձին խումբ ապրանքների ներմուծման սակագինը ՌԴ-ից տարբեր հաշվարկներով առավելագույնը 10 տոկոս ցածր կլինի Վերին Լարսով ավտոմոբիլային բեռնափոխադրման տարբերակի համեմատ /օրինակ՝ ցորենը կամ վարսակը/, սակայն բեռնափոխադրման տևողությունը կլինի առնվազն 30 օր /հաշվարկված Կրասնոդարի երկրամասից /: Մյուս կողմից, հարկ է ի նկատի ունենալ, որ դեպի ՌԴ արտահանվում են հիմնականում սպառողական նշանակության ապրանքներ /օրինակ՝ միրգ, բանջարեղեն/, որոնց պարագայում հարկավոր է կարճ ժամանակում մատակարարում և պահպանման հատուկ պայմաններ, որոնք չեն կարող ապահովվել Ադրբեջանի տարածքով բեռանափոխադրման դեպքում: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ սահմանների վերաբացման պարագայում ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալները և սակագներն էական փոփոխություններ չեն կարող կրել, իսկ արտահանման համար Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային բեռնափոխադրումը կշարունակի մնալ առավել նախընտրելի արտահանող կազմակերպությունների համար:

-Արդյոք ՀՀ տնտեսությունն այժմ պատրաստ է սահմանների վերաբացման

Միանշանակ է, որ առկա պայմաններում ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ սահմանների վերաբացմանը: Սահմանների վերաբացման պարագայում կարելի է սպասել ներդրումային հետաքրքրություն հարևան երկրներից, սակայն այդ ներդրումները հիմնականում ուղղված կլինեն էներգետիկ, տրանսպորտի և կապի, շինարարության, առևտրի, ֆինանսական ոլորտներին: Այս համատեքստում ՀՀ տնտեսության համար կառաջանան տնտեսական անվտանգության ապահովման բավական մեծ ռիսկեր: Մյուս կողմից կարելի է ենթադրել սպառողական ապրանքների, հատկապես սննդի և տեքստիլ արդյունաբերության ապրանքների, ներմուծման ծավալների կտրուկ մեծացում Թուքիայից և Իրանից՝ հաշվի առնելով այդ երկրներում սննդի և թեթև արդյունաբերության ապրանքների ցածր գները: Այս համատեքստում ՀՀ առանձին սպառողական շուկաներ կարող են ամբողջությամբ կլանվել ներմուծող կազմակերպությունների կողմից: 

Սահմանների վերաբացմանը հարկավոր է նախապատրաստել ՀՀ տնտեսությունը ՝ մշակել տնտեսական անվտանգության հայեցակարգ, բարձրացնել բյուջետային քաղաքականության արդյունավետությունը, իսկ արտադրող և վերամշակող կազմակերպություններին տրամադրել հարկային և մաքսային նշանակալի արտոնություններ, երկարաժամկետ և էժան վարկեր, ուղղորդել ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ոլորտները, ապահովել շուկաների մրցունակությունը: Այս դեղամիջոցները ես առաջարկում եմ որպես տնտեսագետ, սակայն համոզված եմ, որ խնդիրների բավական լուրջ ներկապնակ կարող են ներկայացվել նաև պետական և ազգային անվտանգային խնդիրների մասնագետների կողմից, ինչն անտեսել նույնպես չի կարելի։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Mher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEPAnkara's review of politics towards Armenian Genocide hinges on change in power - Swiss MP
Most Popular