Նիկոլ Շերզինգերի ու նրա սիրեցյալ Թոմ Էվանսի հանգիսը Հավայան կղզիներում (լուսանկարներ)
Фотографии42-ամյա Նիկոլ Շերզինգերը և նրա սիրեյալը՝ 36-ամյա Թոմ Էվանսը, ճանապարհորդությունների մեծ սիրահար են: Այժմ նրանք հանգստանում են Հավայան կղզիներում և իրենց արձակուրդային նկարներով կիսվում են սոցիալական ցանցերում: Նիկոլի ու Թոմի սիրավեպը շարունակվում է ավելի քան մեկ տարի: Երգչուհու խոսքով՝ Էվանսի ներկայությունն իր կյանքում ամբողջովին փոխել է իր աշխարհը: Զույգի մտադրություններն ավելի քան լուրջ են: Էվանսն ու Շերզինգերը վաղուց են միմյանց ծանոթացրել իրենց ընտանիքներին։ Ըստ լուրերի՝ նրանք պատրաստվում են համատեղ բնակարան ձեռք բերել և մտածում են ընտանիքի համալրման մասին: