Եթե Ուկրաինան չհաղթի, ապա իմաստ չունի քննարկել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ Նախատեսվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքն առգրավել Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան ԱՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ) Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետ 

Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը և նպաստում է հայ ազգի կապիտալի արտահոսքին․ «Երրորդ ուժ»

Տնտեսություն

Մարտի 31-ին տեղի ունեցավ Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» առաջին հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին գործարարներ և ոլորտը ներկայացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ու փորձագետներ։

Հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, ինչպես նաև հրապարակվեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր ու  ուղենիշներ։

«Գործարար կապերի խորհուրդն» այժմ հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Գործարար կապերի խորհրդի»  հայտարարությունը

Ազգային կապիտալի պահպանություն ու վերահսկողություն

Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» հայտարարության շրջանակներում հանրության քննարկմանն է ներկայացվում Ազգային արժեքների պահպանման և Հայաստանի Հանրապետության՝ Հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող կապիտալի արտահոսքի երաշխիքներին վերաբերող ապահովման հիմնախնդիրը:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագիծը հնարավոր է տեսնել հետևյալ հղումով:

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները մանրակրկիտ ուսումնասիրել են ներկայացված նախագիծը և հանգել այն եզրակցության, որ այն ունի հետևյալ խնդիրները.

- Նախագիծն ամբողջությամբ իրավազուրկ է և ներկայացված հիմնավորումներն ու առաջադրված փոփոխություններն իմաստային առումով չեն բարելավում բաժնետիրական բնագավառում առկա խնդիրները:

Մասնավորապես,

Նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվել ՀՀ կառավարության` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման վրա: Ավելին՝ այդ հղումը վերաբերվում է վերոգրյալ որոշման հավելված 1-ի 47-րդ էջում նախատեսված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» ռազմավարական նպատակին:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը դատավարության խնդիրների կարգավորման մասին է: Սակայն, շարունակելով վերլուծությունը՝  նույն փաստաթղթի 48-րդ էջի 3-րդ կետում ներկայացված է հետևյալը.

«Ժամանակակից զարգացումներից հետ են մնում նաև կորպորատիվ իրավունքին վերաբերող իրավակարգավորումները, հատկապես՝ շուկայական հարաբերություններին ոչ համահունչ կազմակերպաիրավական ձևերի առկայության պայմաններում: Խոսքը հատկապես վերաբերում է տնտեսական ընկերակցություններին, որոնց վերաբերյալ կարգավորումները գործնականում չեն կիրառվում: Բացի այդ, վերանայման ենթակա են նաև կորպորատիվ իրավահարաբերություններ կարգավորող մյուս օրենսդրական ակտերը՝ «Սահմանափակ պատասխանատվության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին»՝ դրանցում կորպորատիվ կառավարման ժամանակակից լուծումներին համապարփակ անդրադարձ կատարելու համար:

Հարց առաջին՝

Ինչ կապ ունի «դատական» բարեփոխումները և «կորպորատիվ իրավունքը»՝ զավեշտալի և տարօրինակ համադրություն

Հարց երկրորդ՝

Անգամ եթե դիտարկենք առկա կապը «դատական» բարեփոխումների հետ,  ապա «կազմակերպաիրավական ձևեր» և «բաժնետիրացման ծրագիրը» ինչ կապ ունեն վերոգրյալի հետ:

-Նախագծով ներկայացված չեն իրավական ակտի ազդեցության գնահատումն ըստ ոլորտների՝ տնտեսության, ՓՄՁ, սոցիալական, հանրային ֆինանսների, բնապահպանության և այլ:

Առնվազն, ազդեցության գնահատման վերլուծությունը, հնարավորություն կստեղծեր գնահատելու առկա վիճակը և ներկայացված Նախագծի ընդունումից հետո ակնկալվող արդյունքները՝ քանակական և որակական:

Բացի այդ, վերլուծությունը հնարավորություն կստեղծեր հանրությանը՝ պատկերացում կազմելու ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, Հայ ժողովուրդը բաժնետիրական ընկերություններում ինչ չափով ռեսուրսներ են տեղաբաշխվել:

Մասնավորապես,

ա/ Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն ըստ ընկերությունների քանակի և նրանց կապիտալի մեծության՝ Հայաստանի Հանրապետության կապիտալով 100 տոկոս մասնակցությամբ, 50 տոկոսից ավելի մասնակցությամբ և մինչև 50 տոկոսի մասնակցությամբ: Արդյոք կատարվել է այդ կապիտալի գույքագրումը: Իսկ եթե կատարվել է, ապա ինչու չի ներկայացվում հանրությանը:

բ/ Անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում գործունեություն իրականացնող բաժնետիրական ընկերությունների ցանկը և դրան պետք է և պարտադիր է հանել և որևէ ձևով չընդգրկել առաջարկվող բաժնետիրացման ծրագրերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, առողջապահության, ռազմարդյունաբերության և հանքարդյունաբերության, ինչպես նաև այլ ռազմական նշանակություն ունեցող ոլորտները:

գ/ Անհարժեշտ է ներկայացնել այն բաժնետիրական ընկերությունները որոնց կառավարումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի, հավատարմագրային կառավարման և այլ նմանատիպ սկզբունքների հիման վրա:

ՈՐՈՇՈՒՄ

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ հորդորում և կոչ են անում.

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին

Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը

Հայաստանի Հանրապետության կուսակցություններին ու նախաձեռնող խմբերին

Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններին և գործարար համայնքին

Հայ Ժողովրդին

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՎ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը:

Ներկայացված Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը և նպաստում է հայ ազգի կապիտալի արտահոսքին:

 

Պատրաստ ենք պայքարելու քաղաքական հայացքների պատճառով հետապնդվող մարդկանց համար․ Արտակ Թովմասյան

«Երրորդ ուժը» հանդիպում է նախաձեռնել գործարարների հետ

«Երրորդ ուժը» հավաք-քննարկում է կազմակերպում սպաների և գեներալների համար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե Ուկրաինան չհաղթի, ապա իմաստ չունի քննարկել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ ՍտոլտենբերգՆախատեսվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքն առգրավել Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրանՋեյսոն Սթեթհեմի սիրելին ներկայացել է լողազգեստով Թող Աստված օրհնի մեր երկիրն այնպիսի ղեկավարներով, որ կծաղկեցնեն Հայաստան աշխարհը․ Տեր Ասողիկ ԱՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել«Էս իմ խեղճ քիթիկին արդեն 3 անգամ վիրահատել եմ». Լյուսի Հայրապետյանը՝ իր պլաստիկ միջամտությունների մասին Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է անվավեր ճանաչվի կառավարության որոշումը․ «Գոյ» թատրոնի դիմումը մուտք արվեց Վարչական դատարան Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը Փաստաբան Արսեն Մկրտչյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարի հետԻնչպես սարսափ ֆիլմում․ Նյու Յորքը պատվել է թանձր մշուշով (լուսանկարներ)Լեոնարդո Դի Կապրիոն Ջիջի Հադիդին ծանոթացրել է ծնողների հետՊՍԺ-ն մտադիր է Նեյմարին և մի քանի այլ աստղային խաղացողների վաճառել․ RMC Sport Փաշինյանն Արփիի հետ է մեկնել Սոչի (տեսանյութ, լուսանկարներ) Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ)Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ քաշային կարգում․ UWW ՔՊ-ականները «ծաղրում» են թիմակցի «մտքի գոհարները»Նատալի Պորտմանը չի հանել ամուսնական մատանին՝ ամուսնու դավաճանության մասին իմանալուց հետոՔՊ-ական պատգամավորն օլիգարխների շահերի լոբբինգ՞ է իրականացնումՀռոմի պապը վիրահատության է ենթարկվելՄիրզոյանն ու Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Իննայի, Գոշի, Նազենիի և Սոֆիի հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)Ուրախ ենք ողջունել ՀՀ և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը․ Սիմոնյան Իշխանության յուրայինների «թայֆայական» շահերը՝ օրենքից վերՈրպես զսպման մեխանիզմ՝ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը. Ռոթ Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ․ Ermenihaber Սեփական թերացումները «կռուտիտներով» քողարկող պաշտոնյաների 10-յակըԼիահույս ենք, որ Ադրբեջանը ևս կհամաձայնի իր կողմում ԵՄ առաքելություն իրականացնել, բայց լավատեսական ազդակներ չենք ստացել. Միխայել Ռոթ Երևանը՝ ռուսաստանցիների ամառային ճանապարհորդությունների լավագույն երթուղիների եռյակում․ ՏԱՍՍ Անսպասելի կապ՝ Մեսսիի և Հայաստանի միջև․ պարզվում է՝ աշխարհի լավագույն խաղացողն իր բիզնեսը վստահել է հայազգի ձեռնարկատիրոջըՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութին Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ ԶախարովաՆարեկ Մկրտչյանը Իրանի իր գործընկերոջ հետ քննարկել է սոցապ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը Հույս ունենք՝ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել գերիների վերադարձին, հաջողությամբ կավարտվի․ Հակոբ Արշակյան Ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ Ծեծկռտուք՝ ամերիկահայ ցուցարարների և ԼԳԲՏ ներկայացուցիչների մասնակցությամբ (տեսանյութ) Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՀամակարգային աշխատանք ենք տանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, դա բոլորի շահերից է բխում. Միշուստին Սիմոնյանը և Լորդերի պալատի խոսնակը կարեւորել են երկկողմ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը«Իրավիճակը փոխվել է»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասինՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ Դեբեդ գյուղում 11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ մանրամասներ ՀՀ ԱԽՔ-ը պետք է կողմնորոշվի՝ կամ ՌԴ-ի հետ նորմալ քննարկում է ունենում, կամ՝ նման բաներ հայտարարում․ Զախարովա Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի ԼՂ–ում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերը
Ամենադիտված