13-ամյա Ջեյքոբին սպառնում է արտաքսում Հայաստան, որտեղ նա երբեք չի եղել
SocietyԱվելի քան 150 հազար մարդ է ստորագրել միջնորդագիրը, որը Նիդեռլանդների արդարադատության նախարարությանը կոչ է անում վերանայել Հայաստան 13-ամյա տղայի վտարման մասին որոշումը, չնայած նա սիրիացի քրիստոնյա է եւ երբեք չի եղել այդ երկրում, հայտնում է Dutch News-ը:
Ջեյքոբը եւ նրա մայրը զրկվել են Նիդեռլանդներում մնալու իրավունքից, քանի որ ներգաղթային ծառայությունը որոշել է, որ նրանք կարող են հեռավոր ազգականների միջոցով բնակություն հաստատել Հայաստանում: Խնդիրն առաջացել է այն պատճառով, որ տղայի մայրը՝ Թինան, իր եւ որդու համար հայկական անձնագրեր է ստացել, որ մաքսանենգների միջոցով կարողանան Եվրոպա ուղեւորության վիզա ստանալ, այլ ոչ թե փախչեն պատերազմի հետեւանքով ծվատվող Դամասկոսից: Վերջին կաթիլն է դարձել ռումբի պայթյունի հետեւանքով Ջեյքոբի վիրավորվելը, որը խլել էր նրա ընկերներից մեկի կյանքը, հայտնում է De Groene Amsterdammer-ը:
Սակայն հայերի վիզայի պատմությունները կեղծ են եղել, եւ Թինան, որն այդ ժամանակ 26 տարեկան էր, եւ Ջեյքոբը, որը 8 տարեկան էր, փոքրիկ նավակով Եվրոպա ճանապարհորդության են ուղեւորվել Միջերկրական ծովով: Բայց քանի որ Հայաստանը դասակարգվում է որպես անվտանգ երրորդ երկիր, նրան եւ Ջեյքոբին բազմիցս մերժել են Նիդեռլանդներում մնալը: Ջեյքոբը, որը սովորում է միջնակարգ դպրոցի առաջին դասարանում, եւ Թինային հիմա սպառնում արտաքսում Հայաստան՝ երկիր, որտեղ Ջեյքոբը երբեք չի եղել, իսկ Թինան այցելել է ընդամենը 4 օրով:
Պատգամավորները արդարադատության կրտսեր նախարար Անկա Բրուկերս-Կնոլին այս գործով մի շարք հարցեր են տվել, մասնավորապես՝ նա, այնուամենայնիվ, պատրա՞ստ է փորձել հասնել կեցության ձեւ ստանալուն: Փախստական երեխաների կեցության լավ արմատացած իրավունքների տրամադրման կանոններում փոփոխությունները նշանակում են, որ նախարարն այլեւս իրավունք չունի իր հայեցողությամբ քննելու բարդ գործերը: Թինայի մայրը, տատիկը եւ եղբայրը Նիդեռլանդներում ապաստան են ստացել, հայտնում է RTL Nieuws-ը: