Ինքնաթիռը ժամանել է Երևան առանց գերիների
SocietyԱյսօր տեղեկություններ տարածվեցին, թե «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու հայ ռազմագերիներին Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը։
Բաքու-Երևան ինքնաթիռը կես ժամ առաջ է վայրեջք կատարել, սակայն ինքնաթիռում գերիներ չեն եղել։
ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է:
«Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»,- ասված է մեկնաբանության մեջ։