Բանակը հիմնովին ավերածը խոսում է «լայնածավալ բարեփոխումների գործընթաց» սկսելու մասին․ Հասրաթյան
BlogosphereԱրցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեծ գործերը պահանջում են մեծ քայլեր... Սակայն այսօր մեզ տրված է ընդամենը մեկ քայլի հնարավորություն, այն է՝ իշխանությունից հեռացնել նրան, ով իր հանցավոր գործունեության արդյունքում մսխել է մեր ռազմա-քաղաքական ու տնտեսական բոլոր հնարավորությունները և այդուհետ շարունակում է անել այն, ինչը կարող է զրոյականի հավասարեցնել ստեղծված անելանելի վիճակից, գոնե ապագայում, դուրս գալու հավանականությունը...
Հ.գ.- Հիմա էլ բանակը հիմնովին ավերած թիվ մեկ պատահականությունը խոսում է բանակում «լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթաց» սկսելու մասին... Ավելացնելու բան չունեմ...»։