Ադրբեջանական քաղաքական էլիտան հակահայկական քաղաքականությամբ քարոզարշավ է իրականացնում և խոստանում իր ընտրողին «Զանգեզուրը». պատգամավոր
БлогосфераՊատգամավոր Աննա Կոստանյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Մինչ հայկական քաղաքական վերնախավն «այս պահը» համարում է «լավ շանս» բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար, ադրբեջանական քաղաքական էլիտան հակահայկական քաղաքականությամբ քարոզարշավ է իրականացնում և խոստանում իր ընտրողին «Զանգեզուրը», իսկ Թուրքիան հերթական անգամ անթաքույց հաստատում է Ադրբեջանին` իր ամբողջ ռեսուրսներով արցախյան պատերազմում աջակցելու փաստը։
Հիմա ո՞վ է հիմար կամ ու՞մ են ապուշի տեղ դնում` մե՞զ, թե թուրք-ազերական ալյանսին»։