Իտալիայի վարչապետը դիկտատոր է անվանել Էրդողանին. Անկարայում Իտալիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ
WorldԻտալիայի վարչապետ Մարիո Դրագին համարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիկտատոր, որի հետ պետք է համագործակցել:
«Այդ դիկտատորների հետ, որոնց հետ, սակայն, պետք է համագործակցել, դուք պետք է լինեք անկեղծ, որպեսզի հաստատեք դիրքորոշումը, սակայն նաեւ պատրաստ լինեք համագործակցել՝ ի շահ ձեր երկրի: Պետք է գտնել ճիշտ բալանս»,-ասել է Դրագին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դրագին նաեւ հայտարարել է, որ չի կիսում Էրդողանի վարքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ: «Ես համարում եմ, որ դա անպատեհ էր»,-ասել է Դրագին:
Ավելի ուշ Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանին հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ` կապված Իտալիայի վարչապետի հայտարարության հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն սուր քննադատության է ենթարկել Իտալիայի կառավարության ղեկավարին:
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Իտալիայի նշանակված վարչապետ Դրագիի անընդունելի հայտարարություններն ընտրությունների արդյունքում իշխանության եկած մեր նախագահի մասին», - ասել Չավուշօղլուն: