Անհետ կորած զինվորների ծնողների ուղղությամբ ՊՆ-ից շիշ են շպրտել. Արսեն Ղուկասյան
ՀասարակությունՄի երկու տականք, չեմ ուզում ավելի կոպիտ բառ ասեմ, ՊՆ-ի ներսից շիշ են շպրտել մեր ծնողների վրա։ Այս մասին քիչ առաջ Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։
«Հիմա ես այս կոչով դիմում եմ ոչ միայն որդեկորույս ծնողներին, այլ ազգին։ Թե կառավարությունը , թե ՊՆ-ն այս պահին արհամարհում են մեր երեխեքին, թքած ունեն մեզ վրա։ Բոլորիդ խնդրում եմ, եկեք միացեք, քանի որ այժմ մեզ իրոք մարդկանց քանակ է պետք։ Ով ունի հնարավորություն, թող գա պաշտպանության նախարարություն»,- ասաց Ղուկասյանը։