Դադարել ենք զարմանալ. համայնքապետը՝ Մուրադովի և թուրք-ադրբեջանական պատվիրակության՝ Մեղրի հնարավոր այցի մասին
ՀասարակությունԸստ Hraparak.am-ի տեղեկությունների՝ երեկ ժամանած ինքնաթիռը դատարկ չի եկել, Մուրադովի հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը:
Մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի հետ, որն ասաց՝ որևէ փաստ չունեն, ոչնչից տեղյակ չեն. «Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշման վերաբերյալ որևէ խոսակցություն, քննարկում չի եղել: Նման հարցով առնվազն համայնքապետարանի մակարդակով որևէ մեկը չի դիմել մեզ»,- ասաց համայնքապետը:
Մեր այն հարցին՝ արդյոք հնարավոր համարում է լուրի իսկությունը, վերջինս պատասխանեց. «Վերջին 3 տարիների ընթացքում մենք այլևս զարմանալու բան չունենք, դադարել ենք զարմանալ, ամեն ինչ էլ հնարավոր է»,- նշեց Մխիթար Զաքարյանը:
Զվարթ Պետրոսյան